Սոֆի Մխեյան
«Իմ ընկեր»

Գիշերով այնպես ուզում եմ ես,
Մի երազ հայտնվեր,
Առաջվա նման ինձ լուռ ժպտար,
Դեմքը քո իմ ընկեր:

Մի թաքուն ու ջերմ, անմեղ հույսով,
Դեռ օրեր են հաշվում,
Կարոտում հեռվից սրտերը մեր,
Իմ բարի, իմ ընկեր:

Բայց հեռու ես դու,
Քեզ ժպտում են օտար աչքեր,
Կյանքը քո մի անվերջ ձմեռ,
Մոլորված քո հոգում, հուշեր…

(*)Ու գիտեմ, դու կաս, կարոտով քո անմար,
Չեմ թողնի, երբեք էլ գնաս ու անհայտ հեռանաս,
Եվ հիմա, պետք չեն ինձ էլ երազ ու խոսքեր:
Դու միայն քեզ բեր, ինձ թանկ նվեր,
Հարազատ իմ ընկեր…

Ու հիմա ես էլ հանգիստ չունեմ
Այս կյանքում իրական,
Վախենում եմ, որ էլ չեմ տեսնի
Քեզ իմ լավ բարեկամ:

Մենք ունենք մի սեր, հավատ ու երգ
Մի երկինք ու մի տեր,
Ու մտքով արդեն փարվում եմ քեզ
Իմ կարոտ, իմ ընկեր…

Դու կգաս մի օր,
Անիմաստ և օտար հեռվից,
Քեզ սպասում են օրերը մեր,
Երջանիկ արցունքով մեծ սեր:

(*)

Բայց հեռու ես դու,
Քեզ ժպտում են օտար աչքեր,
Կյանքը քո մի անվերջ ձմեռ,
Մոլորված քո հոգում, հուշեր, հուշեր…

(*)

Դու միայն քեզ բեր, ինձ թանկ նվեր,
Հարազատ իմ ընկեր…