東欧・ウクライナ・ロシアンポップスの窓

2024年4月...ウクライナに加えポーランド、ルーマニアなど東欧各国の最新チャートから上位から選んだポップス楽曲をその歌詞と共に紹介する東欧ウクライナポップスの窓。縦ノリで淋しげなメロディーから明るく楽しいポップサウンドまで奥の深いウクライナポップスなどを中心に、ジャズ基調でシックなポーランドやダンサブルで格好いいルーマニアのポップス音楽を集めてます...自分も齢を取りまして、死んだらどこに埋められたいかを考えたりしますが、旅行でお寺に行って惹かれることがあります。室生寺とか永平寺とか身延山久遠寺とか何か行くだけで不思議と何か心休まる気持ちになって、放り出された自分を受け入れてくれる感覚あります。このサイトは裏路地カフェで聞き流す音楽を選局している感じにしたいと思って続けてますが、それも異世界感に一定の安心が得られた気になるからなのかもしれません。チャートにある音楽とマニアがある音楽の二軸にない安らぎあるサイトになればなと思ったりします。

タグ:SofiMxeyan



Սոֆի Մխեյան
«Իմ ընկեր»

Գիշերով այնպես ուզում եմ ես,
Մի երազ հայտնվեր,
Առաջվա նման ինձ լուռ ժպտար,
Դեմքը քո իմ ընկեր:

Մի թաքուն ու ջերմ, անմեղ հույսով,
Դեռ օրեր են հաշվում,
Կարոտում հեռվից սրտերը մեր,
Իմ բարի, իմ ընկեր:

Բայց հեռու ես դու,
Քեզ ժպտում են օտար աչքեր,
Կյանքը քո մի անվերջ ձմեռ,
Մոլորված քո հոգում, հուշեր…

(*)Ու գիտեմ, դու կաս, կարոտով քո անմար,
Չեմ թողնի, երբեք էլ գնաս ու անհայտ հեռանաս,
Եվ հիմա, պետք չեն ինձ էլ երազ ու խոսքեր:
Դու միայն քեզ բեր, ինձ թանկ նվեր,
Հարազատ իմ ընկեր…

Ու հիմա ես էլ հանգիստ չունեմ
Այս կյանքում իրական,
Վախենում եմ, որ էլ չեմ տեսնի
Քեզ իմ լավ բարեկամ:

Մենք ունենք մի սեր, հավատ ու երգ
Մի երկինք ու մի տեր,
Ու մտքով արդեն փարվում եմ քեզ
Իմ կարոտ, իմ ընկեր…

Դու կգաս մի օր,
Անիմաստ և օտար հեռվից,
Քեզ սպասում են օրերը մեր,
Երջանիկ արցունքով մեծ սեր:

(*)

Բայց հեռու ես դու,
Քեզ ժպտում են օտար աչքեր,
Կյանքը քո մի անվերջ ձմեռ,
Մոլորված քո հոգում, հուշեր, հուշեր…

(*)

Դու միայն քեզ բեր, ինձ թանկ նվեր,
Հարազատ իմ ընկեր…





【Սոֆի Մխեյան】 Վորտեղ Գտնեմ lyric



Թե ինչպես քեզ տեսա,
Ինչ հրաշքով քեզ գտա,
Թե ինչպես քո աչքերում մի նոր աշխարհ ես գտա,
Թե ինչու դու հանկարծ իմ հայացքից շփոթված,
Հեռացար ու մոլորված ինձ թողեցիր դու մի հարց:

Մի գնա, իմ երգն անձայն է առանց քեզ,
Առանց քեզ հոգիս անզոր է արի տես,
Քո գալուն եմ ես սպասում, իմ սեր:

Կարոտել եմ քո աչքերը ու քո ստվերը,
Իմ հոգուն անդորր բերող քո ջերմ խոսքերը,
Թող որ միշտ երգեն մեր խենթ սիրո օրերը, ժամերը:

Քեզ տալիս եմ խելագար անհայտ իմ սերը,
Ես երգում եմ քեզ համար հոգուս երգերը,
Ամեն ուր փնտրում եմ ես քո տաք հետքերը, քո սերը:

Ես որտեղ քեզ փնտրեմ, ասա որտեղ քեզ սպասեմ,
Քեզ ինչպես ես գտնեմ ու կարոտած քեզ գրկեմ,
Թե նորից հայտնվես, մի նոր հրաշք կբերես,
Ու սիրահար խենթի պես կհամբուրեմ քեզ իմ սերը:

Դե արի, իմ երգն անձայն է առանց քեզ,
Առանց քեզ հոգիս անզոր է արի տես,
Քո գալուն եմ ես սպասում, իմ սեր:

Կարոտել եմ քո աչքերը ու քո ստվերը,
Իմ հոգուն անդորր բերող քո ջերմ խոսքերը,
Թող որ միշտ երգեն մեր խենթ սիրո օրերը, ժամերը:

Քեզ տալիս եմ խելագար անհայտ իմ սերը,
Ես երգում եմ քեզ համար հոգուս երգերը,
Ամեն ուր փնտրում եմ ես քո տաք հետքերը, քո սերը:

Կարոտել եմ, Կարոտել եմ… Կարոտել եմ, Կարոտել եմ…

Դե արի, իմ երգն անձայն է առանց քեզ,
Առանց քեզ հոգիս անզոր է արի տես,
Քո գալուն եմ ես սպասում, իմ սեր:

Կարոտել եմ քո աչքերը… հեյ,
Իմ հոգուն անդորր բերող քո ջերմ…
Թող որ միշտ երգեն մեր խենթ սիրո օրերը, ժամերը:

Քեզ տալիս եմ խելագար անհայտ իմ սերը,
Ես երգում եմ քեզ համար…
Ամեն ուր փնտրում եմ ես քո տաք հետքերը, քո սերը, քո սերը…

このページのトップヘ